211652_close_icon

Կիևում ու Խարկովում մի շարք պայթյուններ են որոտացել․ Ուկրաինայի ամբողջ տարածքում օդային տագնապ է հայտարարվել

views-count1480 դիտում article-date 11:08 02-01-2024
Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում մի շարք հզոր պայթյուններ են որոտացել։ Այս մասին հայտնել են ուկրաինական լրատվամիջոցները, ինչից հետո Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն իրտելեգրամյան ալիքում հաստատել է տեղեկությունը։

Կլիչկոյի հաղորդմամբ՝ պայթյուններից հետո մի շարք թաղամասերում հրդեհներ են բռնկվել։ Բացի այդ, մայրաքաղաքի որոշ շրջաններում դադարեցվել է էլեկտրաէներգիայի ու ջրի մատակարարումը։

Որոշ ժամանակ անց ուկրաինական լրատվամիջոցները հայտնել են Կիևում նոր պայթյունների մասին։ Բացի այդ, հաղորդվում է, որ պայթյուններ են տեղի ունեցել նաև Խարկովում, որոնք ևս հանգեցրել են հրդեհների։

Ուկրաինայի ամբողջ տարածքում օդային տագնապ է հայտարարվել։

Նմանատիպ նյութեր