211652_close_icon
views-count1492 դիտում article-date 12:21 22-05-2023

Թողեք տարաձայնությունները, ամբիցիաները, միավորվեք. Լևոն Ջավախյանի կոչը

Գրող, արձակագիր Լևոն Ջավախյանը կոչ է հղել․

«ԿՈՉ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ
       
Դիմում եմ  Անկախ Հայատանի առաջին նախագահ` Լևոն Տեր֊Պետրոսյանին, երկրորդ նախագահ` Ռոբերտ Քոչարյանին, երրորդ նախագահ`  Սերժ Սարգսյանին,  Ամենայն Հայոց  Հայրապետ Գարեգին երկրորդին , Կիլիկիո Կաթողիկոս Արամ Վեհափառին,  Սփյուռքին,  Հայոց ազդեցիկ կուսակցական և ոչ կուսակցական դեմքերին, մտավորականությանը, Համայն հայ հասարակությանը... Սև ամպեր են կուտակվել Հայոց ավետյաց Երկրի վրա, ամպերից էլ սպառնալից, թուխպ ու գորշ ուժեր են իշխում մեր գլխավերևում, արհավիրքը ծեծում է մեր դռները, ծանր աղետը  ուր որ է կտեղա  վերից և վարից, աջից ու ձախից...  Թողեք ձեր տարաձայնությունները,  թողեք Ձեր ամբիցիաները, խելք֊խելքի տվեք, ձեռք֊ձեռքի տվեք, միավորվեք հանուն Սրբության  Սրբոցի` Հայոց աշխարհի հարատևման, Հայոց անկախության և պետականության գոյության համար....  Բռնությունն ու լկտիությունն այլևս սահման չունեն...
     
Գործելու ժամանակն է...
       
Մի թողեք, որ հայ  ժողովուրդը արժանապատվությունից զուրկ  խարխափի ստրկության զնդանում...
       
Վաղը ուշ կլինի...
       
Վաղը կարող է և չլինի...
     
21.5.23թ.»

Նմանատիպ նյութեր