931 դիտում
15:18 22-05-2023
ՀԱՊԿ անդամի դե-յուրե և ոչինչ չտվող կարգավիճակը մեզ խանգարելու է այլ երկրների հետ անվտանգային օրակարգ քննարկել․ Վարչապետը չի բացառում, որ Հայաստանը կարող է ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշում ընդունել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը Հայաստանի օրակարգից դուրս չի եկել։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վարչապետն այս մասին խոսեց մայիսի 22-ին հրավիրված ասուլիսում՝ անդրադառնալով ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցին։
«Ինչու է այդ հարցը բարձրացել, որովհետև մեր ընկալումն այն է, որ ՀԱՊԿ-ն է դուրս է եկել կամ դուրս է գալիս Հայաստանի Հանրապետությունից։ Այսինքն՝ եթե Հայաստանի Հանրապետությունը դե-յուրե որոշում կայացնի ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբերյալ, դա տեղի կունենա նրա արդյունքում, որ Հայաստանի Հանրապետությունը կարձանագրի, որ ՀԱՊԿ-ն դուրս է եկել Հայաստանի Հանրապետությունից։
ՀԱՊԿ-ի դուրս գալ ասելով նկատի ունեմ առաջին հերթին կազմակերպության ունեցած պարտավորությունները։ Չէի ասի, որ այդ հարցը դուրս է եկել օրակարգից, որովհետև քանի դեռ կա այնտեղ հարց քննարկելու, այդ հարցը քննարկվում է։
Տեսեք, անընդհատ խոսվում է մոնիթորինգի խումբը գա՞ Հայաստան, թե՞ ոչ, ինչո՞ւ չի գալիս, ի՞նչն է պատճառը։ Ես չեմ բացառում, որ Հայաստանի Հանրապետությունը կարող է դե-յուրե որոշում կայացնել ՀԱՊԿ-ում անդամությունը դադարեցնելու կամ սառեցնելու վերաբերյալ, բայց դա տեղի կունենա միայն այն պարագայում, երբ արձանագրենք, որ ՀԱՊԿ-ն դուրս է գալիս Հայաստանից։ Դե եթե դուրս է եկել, էլ ի՞նչ անենք։ Այսինքն՝ եթե արձանագրենք, որ ՀԱՊԿ-ն դուրս է եկել Հայաստանի Հանրապետությունից, ՀԱՊԿ անդամի դե-յուրե և ոչինչ չտվող կարգավիճակն ընդամենը մեզ խանգարելու է այլ երկրների հետ անվտանգային օրակարգ քննարկել»,- ասաց վարչապետը։
Փաշինյանը նշեց, որ Հայաստանն այլ երկրներից ռազմական տեխնիկա ձեռքբերելու հնարավորություն ուներ, սակայն ՀԱՊԿ անդամ լինելը փակել է այդ հնարավորությունները։

Նմանատիպ նյութեր
892 դիտում
14:43 29-02-2024
Հայաստանը դե յուրե չի դադարեցնում իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին. Ղազախստանի ԱԳ փոխնախարար
Այս բաժնից
688 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
553 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
508 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին