211652_close_icon
views-count13829 դիտում article-date 00:10 24-05-2023

Ավտովթար` Արարատի մարզում. Ուկրանիայի Հանրապետության քաղաքացին Subaru-ով բախվել է արգելապատնեշին. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մայիսի 21-ին ավտովթար  է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Ուկրանիայի Հանրապետության քաղաքացի 53-ամյա Ոսադչուկ Մ.-ն իր վարած Subaru մակնիշի ավտոմեքենայով Երևան Երասխ ավտոճանապարհի 25-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բաժանարար գոտու արգելապատնեշներին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Օսադչուկ Մ.-ն և նրա ուղևոր` Ուկրանիայի Հանրապետության քաղաքացի Ալեքսեյ Վ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-րդ վաշտի  2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Մառլեն Սարգսյանի, դասակի հրամանատար Արտյոմ Բեկլարյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արայիկ Վերդյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է  քննչական խումբը օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ, ում կողմից վթարի փաստով նախաձեռնվել է վարույթ:

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+

Նմանատիպ նյութեր