967 դիտում
21:12 24-05-2023
Վստա՞հ եք, որ մնացած հարևանների հետ սահմաններով Ադրբեջանի տարածքը 86,600 քառ․ կմ է․ Մանե Թանդիլյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր և նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Նիկոլ Փաշինյանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,600 քառ․ կմ տարածքով։ Իշխանությունից ինչ-որ մեկը գնացե՞լ, չափե՞լ է Ադրբեջանի տարածքը։ Ի՞նչ գործ ունեք Ադրբեջանի տարածքի չափի հետ։
Ադրբեջանի տարածքը ձևավորվում է ոչ միայն Հայաստանի, այլ նաև մյուս հարևանների սահմանների հետ։ Վստա՞հ եք, որ մնացած հարևանների հետ սահմաններով այդ տարածքը 86,600 քառ․ կմ է։ Դարձել եք Ադրբեջանի կադաստրի աշխատողներ։
Վրաստանը Ադրբեջանի հետ մինչև հիմա սահմանային վեճ ունի Դավիթ Գարեջայի վանքի մասով։ Մի օր որ այդ տարածքը վերադարձվեց Վրաստանին, ի՞նչ եք անելու, դրա փոխարեն տարածք եք տալու՞, որ 86,600 քառ․ կմ դառնա։
Մի օր, որ Կասպից ծովի մակարդակը բարձրանա, Ադրբեջանից մի 100 քառ․ կմ անցնի ջրի տակ, էլի տարածք եք տալու՞։ Մի օր, որ Իրանը պատերազմի Ադրբեջանի հետ, գնալո՞ւ եք ասեք՝ Ադրբեջանից գրաված տարածքները հետ տվեք, որ 86,600 քառ․ կմ դառնա։
Դարձել եք Ադրբեջանի տարածքային ամբողջականության երաշխավորը տարածաշրջանում։
#ԱպրելուԵրկիր
#ԱպրելուԱրցախ»։

Նմանատիպ նյութեր
1528 դիտում
15:49 05-01-2024
Ադրբեջանի հետ պայմանագրի տեքստում Հայաստանի 29 800 քառ․ կմ տարածքի մասին որևէ կետ չկա
Այս բաժնից
910 դիտում
23:50 31-01-2025
Զարեհ Սինանյանը կմասնակցի Հայ իրավաբանների համաժողովին
1066 դիտում
23:39 31-01-2025
Նիկոլ Փաշինյանը մեկ բան պիտի անի՝ հրապարակի բոլոր փաստաթղթերը. Աշոտյան
958 դիտում
23:24 31-01-2025
Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը Ալմաթիում մասնակցել է «Digital Almaty 2025» համաժողովին