835 դիտում
22:20 24-05-2023
Փաշինյանն իրավունք չունի խոսել Լեռնային Ղարաբաղի բոլոր բնակիչների անունից․ ՀՅԴ գործիչները հանդիպել են ՌԴ պատգամավոր Սերգեյ Միրոնովին
«Արդար Ռուսաստանը՝ հանուն ճշմարտության» կուսակցության նախագահ, Պետդումայում կուսակցության խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը հանդիպել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանի և ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի հետ: Այս մասին հայտնել է քաղաքական ուժը։
«Սերգեյ Միրոնովը շնորհակալություն է հայտնել հյուրերին այցի համար՝ հիշեցնելով, որ «Արդար Ռուսաստան. Հանուն ճշմարտության» կուսակցությունը և ՀՅԴ-ն վաղեմի բարեկամություն ունեն և առաջարկել է մեկնաբանել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածք ճանաչելու Երևանի պատրաստակամության մասին։
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը նշել է, որ Դաշնակցությունն այդ հարցում ոչ միայն չի աջակցում Հայաստանի գործող իշխանությանը, այլև կտրականապես դեմ է Լեռնային Ղարաբաղից հրաժարվելու քաղաքականությանը։
Հայ Յեղափոխական Դաշնակցության ներկայացուցիչների կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանն իրավունք չունի խոսել Լեռնային Ղարաբաղի բոլոր բնակիչների անունից։
Իր հերթին Սերգեյ Միրոնովն ասել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը խաղ է Արևմուտքի ձեռքում։ «Մեծ հաշվով, հավաքական Արևմուտքին խորթ են և՛ Հայաստանի և՛ Ադրբեջանի ազգային շահերը: Թերևս Արևմուտքը դա հասկանում է, բայց նրան պետք է մի հարթակ, որտեղ կկարողանա ոտնահարել Ռուսաստանի շահերը»,- ընդգծել է քաղաքական գործիչը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
661 դիտում
16:12 23-10-2024
Դատախազությունը պահանջում է դատավոր Արտուշ Գաբրիելյանից բռնագանձել 5 անշարժ գույք, դրամական միջոցներ