211652_close_icon
views-count1294 դիտում article-date 15:59 25-05-2023

Freedom House-ը կոչ է անում Հայաստանի իշխանություններին մերժել չեչեն Սալման Մուկաևին արտահանձնելու ռուսական պահանջը

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը իր թվիթերյան էջում անդրադարձել է մայիսի 25-ին Երևանի Վերաքննիչ վարչական դատարանում Սալման Մուկաևի Ռուսաստան արտահանձնման գործով դատական նիստին: Հայտարարության տեքստում մասնավորապես նշվում է՝ 

«Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին մերժել չեչեն Սալման Մուկաևին արտահանձնելու Ռուսաստանի պահանջը, ով նախկինում՝ 2020 թվականին, կալանավորվել և խոշտանգվել է։ 

 Արտահանձվելու դեպքում Մուկաևը կբախվի Չեչնիայի անվտանգության ուժերի կողմից հետագա բռնություններին»:

Նմանատիպ նյութեր