211652_close_icon
views-count976 դիտում article-date 10:40 26-05-2023

Սարդարապատի հերոսամարտին մասնակցել են բազում հոգևորականներ՝ խաչը զենքի վերածելով և քաջալերելով բոլորին

Այսօր Սարդարապատի հերոսամարտի հաղթանակի օրն է, երբ խոնարհվում ենք մեր քաջ նախնիների հիշատակի առջև, աղոթում նրանց համար, ուխտում շարունակել և ավարտին հասցնել նրանց նվիրական երազանքը՝ հայոց պետականության զորացումը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյանը:

Նա նաեւ նշել է. «Այս պայքարին մասնակցել են նաև բազում հոգևորականներ` Գարեգին եպս. Հովսեփյանը, որ գլխավորում էր «մահապարտների» գունդը, Զավեն և Մեսրոպ սրբազանները, Թադեոս, Եզնիկ և Դանիել վարդապետները, բազում քահանաներ և ճեմարանականներ, ովքեր խաչը զենքի վերածեցին և իրենց օրինակով քաջալերեցին ու նոր ոգի ներշնչեցին բոլորին:
 Այսպիսին է եղել և է Հայոց Եկեղեցին` ի գլուխ ունենալով Ամենայն Հայոց Կաթողիկոսին` ամեն ինչ անելով Հայրենիքի և ժողովրդի համար: Թող մեր ազգի կյանքում հաղթանակներն անպակաս լինեն»։

Նմանատիպ նյութեր