787 դիտում
14:31 26-05-2023
Անկախ մարտահրավերներից՝ կյանքն իր ընթացքն է թելադրում մեզ՝ օգնելով լուծումներ գտնել. Վերջին զանգը խորհրդանշում է հենց լուծումը. ԱՀ պետնախարար
Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վերջին զանգի կապակցությամբ։ Ուղերձում, մասնավորապես, ասված է․
«Սրտանց շնորհավորում եմ բոլոր շրջանավարտներին, նրանց ուսուցիչներին ու ծնողներին՝ Վերջին զանգի տոնի առթիվ: Դպրոցական կյանքի վերջին ղողանջը ազդարարում է կյանքի այդ քաղցր ու կարևոր փուլի ավարտը և նոր փուլի մեկնարկը, որը տանում է շրջանավարտներին քաղաքացիական ու մասնագիտական կայացման ճանապարհով:
Սիրելի՛ շրջանավարտներ,
Անկախ Հայրենիքի առջև ծառացած մարտահրավերներից՝ կյանքն իր ընթացքն է թելադրում մեզ՝ օգնելով լուծումներ գտնել և քայլել առաջ: Վերջին զանգը խորհրդանշում է հենց լուծումը, որովհետև որակյալ ու ազգային կրթությունն է գլխավոր միջոցը մեր Հայրենիքի զորացման ու զարգացման համար: Ուստի, մաղթում եմ, որ դպրոցում ստացած ձեր մարդկային, ազգային ու քաղաքացիական որակներն ու արժեքները կարողանաք զարգացնել ու իրացնել կյանքի հետագա փուլերում՝ դառնալով օգտակար մարդիկ մեր Հայրենիքի ու ժողովրդի համար:
Թո՛ղ ձեր ուսուցիչների խորհուրդներն ու օրհնանքները միշտ ուղեկից լինեն ձեզ, իսկ ազգային իղձերն ու նպատակները՝ փարոս ձեր երթում»:

Նմանատիպ նյութեր
8407 դիտում
23:47 31-10-2020
Հակոբ Բադալյան. Օգնելով մեզ՝ Ռուսաստանն օգնում է իրեն
1054 դիտում
16:40 20-05-2024
Այլևս խրամատում չէ մեր խնդրի լուծումը, լուծումը Երևանում է․ Բագրատ Սրբազանը՝ կիրանցիներին
Այս բաժնից
613 դիտում
20:33 30-01-2025
Կոմիտասի թանգարան-ինստիտուտը նշում է հիմնադրման 10-ամյակը
823 դիտում
20:21 30-01-2025
Նարեկ Մկրտչյանը զրույց է ունեցել Աշխատանքի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրենի հետ
838 դիտում
20:09 30-01-2025
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են