8407 դիտում
23:47 31-10-2020
Հակոբ Բադալյան. Օգնելով մեզ՝ Ռուսաստանն օգնում է իրեն
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հայաստանն իրականում դիմել է ՌԴ-ին ոչ թե օգնության, այլ փոխօգնության տրամաբանությամբ: Ի վերջո, մի պարզ բան՝ օգնելով Հայաստանին, Ռուսաստանը լավություն չէ, որ անում է, այլ՝ դաշնակցային պարտավորություն, որը բխում է փոխադարձ շահից:
Օգնելով մեզ՝ Ռուսաստանն օգնում է իրեն, որովհետև Թուրքիան դե յուրե հարձակվել է Արցախի ու Հայաստանի, իսկ դե ֆակտո՝ Ռուսաստանի աշխարհաքաղաքական սահման Կովկասի վրա: Մեկ ամիս է՝ հայ զինվորն ու գեներալը, կռվելով ու զոհվելով Արցախի ու Հայաստանի անմիջական անվտանգության համար, օգնում են Ռուսաստանին, օրինակ, ավելի վստահ դիրքից խոսել թուրքերի հետ:
Դրա համար երկու անգամ Էրդողանն է զանգում, ոչ թե՝ Պուտինը: Այդ իրավիճակը նախ ստեղծում է հայկական բանակը: Իհարկե, այստեղ էլ պարզ է, որ այդ բանակի համար խիստ կարևոր է ռուսական սպառազինության կայուն ու անխափան մատակարարումը:
Այսինքն՝ էստեղ ամեն ինչ շատ փոխկապակցված է և խոշոր հաշվով հենց դա է կոչվում դաշնակցություն, ու հենց այդ շղթայում որևէ խափանումն է, որ կոչվում է դաշնակցային հարաբերության խափանում: Հետևաբար՝ Հայաստանի նամակը փոխօգնության, ոչ թե օգնության նամակ է: Ու այդ նամակը նաև Ռուսաստանին կարող է օգնել մի քիչ բարձրացնել ձայնը Կովկասում, ի վերջո դրա համար է նաև այդ պայմանագրային հնարավորությունը:
Մնացյալը՝ ծանր մարտական և քաղաքական գործընթացները շարունակվում են: Ուժ, միտք և աստվածային օրհնություն մեր բանակին, միտք, ճկունություն և հեռատեսություն մեր դիվանագիտությանը»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2980 դիտում
22:37 18-07-2020
Արփինե Հովհաննիսյանը կոչ է արել մասնակցել օնլայն քվեարկության՝ օգնելով Հայաստանից մասնակցող թիմերին
2283 դիտում
09:38 21-01-2015
Մեզ պետք չէ, որ մեզ կարեկցեն, խղճան, ցավակցեն, համակրեն, սիրեն, մեզ պետք է, որ մեզ հարգեն. Առավոտ. խմբագրական
Այս բաժնից
1012 դիտում
19:06 30-01-2025
Վարդան Կոստանյանը տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ է նշանակվել
670 դիտում
18:54 30-01-2025
ՀՀ ՏԿԵ նախարարը մասնակցել է Հայաստանի համայնքների միության ընդհանուր ժողովին
490 դիտում
18:42 30-01-2025
Արարատ Միրզոյանը ողջունել է ԵՄ դիտորդական առաքելության ժամկետի երկարացումը