964 դիտում
16:30 26-05-2023
ՀՀ ԱԳ փոխնախարարը Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ Գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականին է ներկայացրել ԼՂ-ում ահագնացող հումանիտար ճգնաժամը
Աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը մայիսի 24-ին հանդիպում է ունեցել Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ Գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական, ԳՔ տեղակալ Ալիս Վաիրիմու Նդերիտուի հետ։ Տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն։
Նախարարի տեղակալը հատուկ խորհրդականին ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ահագնացող հումանիտար ճգնաժամը՝ շեշտելով, որ հայատյացության հողի վրա իրականացվող այս ապօրինի գործողությունները Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի էթնիկ զտման քաղաքականության վկայությունն են։
Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից` «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի»՝ տասնամյակներ շարունակվող կոպիտ խախտումներին և այդ համատեքստում Արդարադատության միջազգային դատարանի կողմից Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոցների կիրառման վերաբերյալ փետրվարի 22-ին կայացված որոշման իրականացման կարևորությանը։
Վահե Գևորգյանը կարևորել է Հայաստանի և Հատուկ խորհրդականի գրասենյակի շարունակական սերտ համագործակցությունը ՄԱԿ կանխարգելման օրակարգի շրջանակներում՝ շեշտելով հատուկ խորհրդականի ակտիվ ներգրավման անհրաժեշտությունը՝ ՄԱԿ կողմից ցեղասպանության և այլ զանգվածային ոճրագործությունների կանխարգելման մեխանիզմների գործարկման նպատակով։

Նմանատիպ նյութեր
799 դիտում
13:29 14-09-2023
ԱԳ փոխնախարարը Մեքսիկայում ներկայացրել է ԼՂ-ում օրեցօր ահագնացող հումանիտար իրավիճակը
Այս բաժնից
721 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
589 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
547 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին