211652_close_icon
views-count955 դիտում article-date 23:09 28-05-2023

Կաթողիկոսը հարգանքի տուրք է մատուցել Սարդարապատի հուշահամալիրում

Մայիսի 28-ին Հանրապետության տոնի առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ այցելել է Սարդարապատի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու մայիսյան հերոսամարտերում զոհված քաջարի հայորդիների անմար հիշատակին: Այս մասին հայտնել  է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։

«Ամենայն Հայոց Կաթողիկոսը ծաղկեպսակ զետեղեց հուշակոթողի առջև, ապա աղոթք բարձրացրեց հայրենյաց պաշտպանների հոգիների հանգստության համար»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր