1171 դիտում
16:31 29-05-2023
Ղազախստանի նախագահը հայտարարել է, որ որպես կատակ է ընդունել ՌԴ-ի եւ Բելառուսի միությանը միանալու Լուկաշենկոյի առաջարկը
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը մեկնաբանել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի արտահայտությունը, տեղեկացրել է inbusiness.kz-ը՝ հղում կատարելով պետության ղեկավարի մամուլի ծառայությանը։
«Օրերս Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ղազախստանին առաջարկեց մտնել Միութենական պետության մեջ։ Ես ըստ արժանվույն գնահատեցի նրա կատակը։ Ես կարծում եմ, որ դրա անհրաժեշտությունը չկա, քանի որ գոյություն ունեն նաեւ այլ ինտեգրացիոն միավորումներ, առաջին հերթին՝ Եվրասիական տնտեսական միությունը։ Ինչ վերաբերում է միջուկային զենքին, ապա այն մեզ պետք չէ, քանի որ մենք միացել ենք Միջուկային զենքի չտարածման պայմանագրին եւ Միջուկային զենքի փորձարկումների արգելման պայմանագրին։ Մենք հավատարիմ ենք մնում այդ միջազգային փաստաթղթերի շրջանակներում ունեցած պարտավորություններին»,- ասել է Ղազախստանի նախագահը։
Ավելի վաղ Բելառուսի նախագահը հանդես էր եկել առաջարկով, որպեսզի Ղազախստանը եւ հետխորհրդային տարածքի այլ հանրապետություններ մտնեն Բելառուսի եւ Ռուսաստանի միության մեջ, որպեսզի ավելի մոտ լինեն միջուկային զենքին եւ դրանից օգտվելու հնարավորություն ունենան։

Նմանատիպ նյութեր
1194 դիտում
19:42 30-01-2014
Մաքսային միությանը միանալու գործընթացի առնչությամբ` 10 մլն ՀՀ կառավարությունից
1313 դիտում
10:57 06-06-2014
ՀՀ–ի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու փաստաթուղթը պատրաստ կլինի մինչև հուլիսի մեկը. Վիկտոր Սպասկի․ ՀԺ
4817 դիտում
16:54 01-09-2014
Պուտինը հանձնարարել է ստորագրել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու մասին պայմանագիրը
Այս բաժնից
652 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
697 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից
688 դիտում
20:00 20-12-2024
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են