1057 դիտում
19:33 29-05-2023
Մեղավոր են բոլոր նրանք, ովքեր գումարի և այլ բաների դիմաց ծառայել են արևմուտքին և տարիներ շարունակ փչացրել հայ-ռուսական հարաբերությունները. Հայկ Եսայան
Հայկ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Երբ տարիներ շարունակ տարատեսակ արևմտյան գրանտներով հայ-ռուսական հարաբերությունները փչացնողները փորձում են իրենց ներկայացնել որպես հայրենիքի փրկիչ, հասկանում եմ թե ինչու է այսքան պինդ օրվա իշխանությունը: Մարդիկ մի քանի կոպեկի համար ստացել են գրանտներ, Հայաստանում ստեղծել հակառուսական մթնոլորտ,իսկ այդ ստեղծված հարթակի վրա եկել և կանգնել են այսօրվա իշխանությունները և խփել վերջին մեխը:
Հիմա,երբ աշխարհի նման բևեռացման ֆոնին, ՀՀ վարչապետը ասում է, որ մենք պիտի լավ հարաբերություններ խորացնենք և Ռուսաստանի, և Ռուսաստանի թշնամի արևմուտքի հետ, հասկանում ես: Նա չի կարող ուրանալ իրեն իշխանության բերողներին: Բայց, երբ երկիրը տարբեր հրապարկներից փրկողներն են սկսում ասել նույն մտքերը, հասկանում ես մեր ողբերգության հիմքերը:
Այս բոլոր մարդիկ, և «փրկողները» և կործանողները ունեն մեկ ընդհանուր մոտեցում: Ըստ նրանց Ռուսաստանը մասնավոր և անվճար անվտանգություն ապահովող կազմակերպություն է,որը պարտավոր է հսկել ՀՀ սահմանները: Իսկ իրենք պիտի այդ ապահով սահմանների ներսում մեզ հրամցնեն հակամարդկային սահմանադրություններ և երկիրը դարձնեն հակառուսական որջ, որ մի քանի միլլիոն գրանտ ստանան ու կառուցեն իրենց գեղեցիկ ապագան արևմտյան երկներում:
Նիկոլը այո, մեղավոր է, գլխավոր մեղավորն է, բայց նա իրոք միակ մեղավորը չէ: Մեղավոր են բոլոր նրանք, ովքեր գումարի և այլ բաների դիմաց ծառայել են արևմուտքին և տարիներ շարունակ փչացրել հայ-ռուսական հարաբերությունները: Նրանք են Նիկոլ պռոեկտի հաջողության պատասխանատուները:
Նկարը Աֆղանսանում է, Քաբուլի օդանավակայանում: Տեղի սորոսականները վազում են ԱՄՆ ռազմական ինքնաթիռի հետևից, որպեսզի իրենք էլ կարողանան փախնել: Բայց ինքնաթիռում մի քանի տասնյակ մարդուց ավել չի տեղավորվում:

Նմանատիպ նյութեր
1820 դիտում
09:58 22-12-2021
Ովքեր Հայաստանում տանում են հակառուսական քարոզ, նրանք հարվածում են մեր եղբայրներին բայրաքթարներով. Հայկ Եսայան
1804 դիտում
16:29 02-03-2022
Նրանք փորձում են հայ ազգին մոլորության մեջ գցել՝ Արցախի հարցում զուգահեռներ անցկացնելով. Հայկ Եսայան
1831 դիտում
15:19 24-08-2015
ԱՄՆ-ն իր հարաբերությունները ողջ աշխարհի հետ է փչացրել. Դոնալդ Թրամփ
Այս բաժնից
796 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
634 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
748 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված