211652_close_icon
views-count1141 դիտում article-date 20:24 29-05-2023

Արցախի թեմից օրհնություն են փոխանցել եռյակ տղաներ լույս աշխարհ բերած արցախցի մայրիկին

Առողջապահության նախարարության հոգեւոր պատասխանատու արժանապատիվ Տեր Անդրեաս քահանա Թավադյանն այսօր այցելել է Ստեփանակերտի «Մոր եւ մանկան առողջության պահպանման կենտրոն»` իր շնորհավորանքն ու օրհնությունը բերելու օրերս Արցախում եռյակ տղաներ լույս աշխարհ բերած մայրիկին: Այս մասին տեղեկացնում են ՀԱՍԵ Արցախի թեմից։

Տեր Հայրն ընդգծել է, որ երեխայի ծնունդն ընտանիքում օրհնություն է, իսկ այս դեպքում` եռակի օրհնություն: Տեր Անդրեասը Նոր Կտակարան է նվիրել երեխաների մորը` մաղթելով առողջություն ու խաղաղ կյանք նորածին տղաներին:

Նմանատիպ նյութեր