1207 դիտում
20:07 30-05-2023
Սա սադրանք է․ ըստ էության՝ այնպիսին, ինչպիսին Գլեյվիցի միջադեպը Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրեին․ Ռուբեն Վարդանյան
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը գրել է․
«Ադրբեջանն ակտիվորեն ապատեղեկատվություն է տարածում Արցախի Պաշտպանության բանակի կողմից իբր «հարձակումների» մասին, որի նպատակը կարող է լինել հնարավոր ռազմական էսկալացիայի նախապատրաստումը։ Միտումնավոր կերպով լրատվական դաշտը հեղեղվում է կեղծ լուրերով՝ ռազմական ագրեսիան որպես պատասխան քայլ ներկայացնելու նպատակով։
Մենք պետք է ասենք՝ սա սադրանք է։ Ըստ էության, այնպիսին, ինչպիսին Գլեյվիցի միջադեպը Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրեին, երբ լեհական համազգեստով էսէսականները իբր թե հարձակվեցին գերմանական ռադիոկայանի վրա և հեռարձակեցին հակագերմանական հայտարարություն:
Այս կեղծիքը «սպիտակ թելով է կարված», ցանկացած ողջամիտ մարդու համար պարզ է, որ Արցախի բանակի կողմից որևէ ռազմական հարձակում չի կարող լինել։
Քանի որ պաշտոնական Երևանը լռում է, ապա ես՝ որպես հանրային անձ, ամենայն պատասխանատվությամբ ուզում եմ հայտարարել ողջ աշխարհին․ Արցախի բանակը «միջադեպերի» մեջ մեղադրելու փորձերը ոչ այլ ինչ են, քան ապատեղեկատվություն և հայկական Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի նոր փուլ հրահրելու փորձ։
Մենք տեսնում ենք այս սադրանքը և ցանկանում ենք, որ աշխարհն էլ մեզ հետ այն տեսնի։
Հիշեցնեմ, որ առնվազն մինչև 2025 թվականի նոյեմբերի 10-ը ուժի մեջ է Եռակողմ հայտարարությունը, ըստ որի, Արցախի անվտանգությունը պետք է ապահովի նաև ռուսական խաղաղապահ առաքելությունը։ Արցախի Պաշտպանության բանակը պատրաստ է հակահարված տալ, իսկ իրավիճակի էսկալացիայի դեպքում ագրեսորը ստիպված կլինի մեծ կորուստներ կրել։ Ավելին, անմիջական ռազմական ագրեսիայի դեպքում մենք պատրաստ ենք բավական արդյունավետ ոչ համաչափ պատասխան միջոցներ կիրառել։
Միևնույն ժամանակ, կարևոր է գիտակցել, որ հակամարտությունն ունի խաղաղ լուծում՝ երկկողմ բանակցությունների միջոցով։ Արցախը պե՛տք է վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ։ Հիմա մենք հստակ կարող ենք արձանագրել, որ պաշտոնական Երևանը, որը նախկինում ինչ-որ կերպ փորձում էր միջազգային մակարդակով քննարկել Արցախի հարցը, վերջնականապես հրաժարվել է շարունակել Արցախը պաշտպանելուց։ Բայց դրանով Արցախի 120.000 հայերը չեն անհետանում, որոնք հստակ հայտարարել են, որ չեն ցանկանում ապրել Ադրբեջանի կազմում և արդեն իսկ իրացրել են իրենց ինքնորոշման իրավունքը 1991 թվականի օրինական հանրաքվեի միջոցով։
35 տարվա անկախության ընթացքում Արցախի Հանրապետությունում ձևավորվել և գործում են դե յուրե անկախ պետությանը բնորոշ ժողովրդավարական բոլոր ինստիտուտները՝ մրցակցային հիմունքներով ընտրվող նախագահ և խորհրդարան, անկախ դատարան, իրավապահ համակարգ և այլն: Արցախի ժողովուրդն ամեն ինչ արել է՝ այդ առումով միջազգային իրավունքի ամենախիստ պահանջներին համապատասխանելու համար: Ու հիմա Արցախը պատրաստ է և պետք է դառնա լիիրավ բանակցային կողմ, բայց այդ բանակցությունները պետք է վարվեն միջազգային միջնորդությամբ՝ անվտանգության հուսալի երաշխիքների առկայությամբ, ոչ թե զենքը ճակատին ուղղած:
Արցախը ջանք չի խնայելու սեփական անկախությունը պաշտպանելու համար։
Սադրանքն ու ռազմական էսկալացիան ընդհանուր խնդիրը համակարգված լուծելու միջոց չեն: Այն հնարավոր է քաղաքակիրթ ձևով լուծել: Եվ պատմության մեջ մնալ որպես առաջնորդներ, որոնք իրենց սերունդների համար ոչ թե բազմապատկել, այլ պակասեցրել են չարիքը Երկրի երեսից»:

Նմանատիպ նյութեր
1066 դիտում
14:04 25-07-2023
Հին աշխարհակարգը, ըստ էության, գոյություն չունի. ինչպիսին կլինի նոր աշխարհակարգը, ոչ ոք չգիտի. Փաշինյան
10096 դիտում
10:59 10-11-2020
Խստորեն դատապարտում եմ Փաշինյանի վերջին գրառումը. այն ըստ էության քաղաքացիական պատերազմի կոչ է. Ռուբեն Մելիքյան
2782 դիտում
16:35 10-01-2019
«Ծառուկյանի հետ հարաբերություններն այնպիսին են, ինչպիսին եղել են միշտ». Էդմոն Մարուքյան. aravot.am
Այս բաժնից
301 դիտում
17:28 23-12-2024
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց
898 դիտում
15:58 23-12-2024
«Հարյուրամյակի կին գործարար» մրցանակը շնորհվել է Ռոզա Ծառուկյանին
493 դիտում
15:46 23-12-2024
Fastex-ի աջակցությամբ կայացել է Harmony Meetup VI-ը՝ ձևավորելով Web3-ի ապագան Միջին Արևելքում