211652_close_icon
views-count1135 դիտում article-date 11:33 31-05-2023

ՌԴ Բելգորոդի և Կուրսկի մարզերի ղեկավարները տեղեկացրել են հրետակոծությունների մասին. կան տուժածներ

Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովն իր Թելեգրամ-ալիքում տեղեկացրել է Շեբեկինո քաղաքին հասցված կենտրոնացված հարվածի մասին։ Նրա խոսքով՝ հարվածը հասցվել է տեղի ժամանակով ժամը 03.15-ին, տուժել է 4 մարդ։

«Գրադի» ականներից կոտրվել են 8 բազմաբնակարան տների, 4 մասնավոր տների ապակիները, վնասվել են ճակատամասերը, ինչպես նաեւ դպրոցի եւ վարչական 2 շենքերը։ Մի խանութ լիովին այրվել է։ Տարբեր վնասվածքներ են ստացել 12 ավտոմեքենաներ»,- նշել է նա։

«Այսօրվանից սկսում ենք Շեբեկինոյից եւ Գրայվորոյից հանել երեխաներին։ Այսօր առաջին երեք հարյուր երեխաներն ուղարկվել են Վորոնեժ»,- ավելացրել է Գլադկովը։

Կուրսկի նահանգապետ Ռոման Ստարովոյտն իր հերթին տեղեկացրել է, որ Տյոտկինո գյուղը Գլուշկովի շրջանում նորից հայտնվել է ուկրաինական հրետակոծության տակ։

«Այսօր առավոտյան 2 գրոհ է եղել։ Բարեբախտաբար, տուժածներ չկան։ Որոշ փողոցներում էլեկտրագծերի վնասման հետեւանքով լույս չկա։ Նորոգման բրիգադները կսկսեն վերանորոգումը, հենց որ դա անվտանգ լինի։ Ֆրունզեի փողոցում 4 տների տանիքները, ճակատամասերն են վնասվել, կոտրվել են ապակիները։ Բացի այդ, վնասվել է 2 ավտոմեքենա»,- նշել է նա։

Նմանատիպ նյութեր