19049 դիտում
17:07 31-05-2023
Արտակարգ դեպք Երևանում․ հերթական աղբամանն է այրվել Հալաբյան փողոցում․ մինչ հրշեջների ժամանումը, կարկի տարածումը կանխել են Երևանի գնդի պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մայիսի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկներ Հայկ Նասլյանն ու Նարեկ Սաֆարյանը Հալաբյան փողոցում ծառայություն կատարելիս նկատել են, որ 41/2 հասցեի դիմաց աղբաման է այրվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկները ահազանգել են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն, որտեղից էլ ժամանել են հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Մինչ հրշեջների ժամանումը, պարեկները կանխել են կրակի տարածումը, ապա ժամանած հրշեջները մարել են կրակը, սակայն աղբամանը դարձել է ոչ շահագործելի։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+