211652_close_icon
views-count1006 դիտում article-date 15:53 01-06-2023

Փաշինյանն ու Մակրոնը կարճ զրույց են ունեցել հնգակողմ հանդիպմանն ընդառաջ

Մոլդովայում այսօր՝ հունիսի 1-ին, Եվրոպական քաղաքական համայնքի 2-րդ գագաթնաժողովի բացման արարողության ժամանակ դրսում ոտքի վրա զրուցել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

Հիշեցնենք, որ այս գագաթնաժողովի շրջանակներում նախատեսված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նխագահ Իլհամ Ալիեւի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հնգակողմ հանդիպումը: Այն տեղի կունենա Երեւանի ժամանակով 16.30-ին:

 

Նմանատիպ նյութեր