211652_close_icon
views-count11935 դիտում article-date 10:39 03-06-2023

Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ Kia-ն, մոտ 500 մետր շրջվելով, գլխիվայր հայտնվել է դաշտում․ օպերատիվ են գործել Թալինի հիվանդանոցի բժիշկներն ու փրկարարները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունիսի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Ժամը 05․00-ի սահմաններում 53-ամյա Կարեն Ավագյանը Kia մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 69 կմ հատվածում՝«Մշո օջախ» հացատան հարևանությամբ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 500 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել դաշտում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից, և օպերատիվորեն ժամանած Թալինի բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել, ապա տեղափոխել Թալին բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն ժամանել է ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները։

Վթարի փաստով Արագածոտնի մարզի գումարտակում նյութեր են նախապատրաստվում։

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+

Նմանատիպ նյութեր