17786 դիտում
12:09 02-12-2024
Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. բախվել է 2 «Opel». կա 6 վիրավոր. օպերատիվ են գործել Թալինի հիվանդանոցի բժիշկներն ու Արագածոտնի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ դեկտեմբերի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 09:50-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 57 կմ հատվածում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ 44-ամյա Տոնական Գ.-ի վարած «Opel» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 51-ամյա Հակոբ Մ.-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Տոնական Գ.-ն և Հակոբ Մ.-ի ուղևորներ, Շիրակի մարզի բնակիչներ 71-ամյա Սոնա Մ.-ն, 50-ամյա Նազիկ Հ.-ն և 70-ամյա Ռոբերտ Հ.-ն տեղափոխվել են Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ Տոնական Գ.-ի ուղևոր, Արագածոտնի մարզի բնակիչ 68-ամյա Խաչիկ Ֆ.-ն տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ են գործել «Թալին» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:
Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոցներ տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աղասի Խաչատրյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Թալինի բաժնի խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:
Վթարի մասին ոստիկանության Թալինի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Նույն օրը՝ ժամեր անց, «Արմենիա» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Թալինի բաժին, որ նշված վթարի հետևանքով իրենց մոտ է տեղափոխվել Երևանի բնակիչ 22-ամյա Եվա Հ.-ն:
Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Թալինի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+