211652_close_icon
views-count53862 դիտում article-date 15:26 03-06-2023

ՀՀ ՆԳՆ փոխոստիկանապետ Կարեն Հակոբյանն  ու Պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանը Իջևանում պարեկներին տվեցին խիստ հանձնարարականներ, այդ թվում «չփորձեք ասել, թե ես սրա մարդն եմ, նա իմ քավորն է». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հունիսի 2-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Կարեն Հակոբյանն ու ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանը այցելեցին Տավուշի մարզ: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Տավուշի մարզում նրանց դիմավորեց ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Մկրտչյանն ու ոստիկանության ՊԾ պետի տեղակալ Արմեն Մաթևոսյանը:

Իջևան քաղաքի մշակույթի տանը փոխոստիկանապետն ու ՊԾ պետը խորհրդակցություն անցկացրեցին ՊԾ Տավուշի մարզի գումարտակի անձնակազմի հետ: 

Կ. Հակոբյանն ու Ա. Խուդինյանը տվեցին խիստ հանձնարարականներ և պահանջեցին, որ առաջին հերթին պարեկները հարգալից վերաբերմունք ցուցաբերեն քաղաքացիների, վարորդների, այդ թվում՝ օրինախախտում կատարող անձանց նկատմամբ և լինեն հանդուրժող: 

Ա. Խուդինյանը հանձնարարեց նաև, որ այն պարեկները, ովքեր քաղաքացիների նկատմամբ կցուցաբերեն անհարգալից վերաբերմունք, այն պարեկները, ովքեր ոչ սթափ վիճակում ավտոմեքենան վարած վարորդներին կփորձեն ընդառաջել, կհամարվեն, որ նրանք իրենց շարքերում անելիք չունեն և օրենքի ողջ խստությամբ կենթարկվեն պատասխանատվության: 

«Ոչ մի պարեկ չփորձի ասել թե  ինքը ինչ-որ մեկի մարդն է, այսինչն իր տանիքն է, համակարգում բոլորս, այդ թվում՝ ես պարեկ ենք և առաջին հերթին ծառայում ենք ժողովրդին ու պետությանը»:

Խիստ հանձնարարականներ տրվեցին նաև այն պարեկներին, ովքեր կփորձեն դեպքի վայրերում իրար պատիվ տալու փոխարեն «պաչ-պռոշտի» լինել:

Արտաքին հագուկապը պետք է լինի իդեալական, կոկիկ,  որպեսզի քաղաքացին, երբ տեսնի պարեկին, հպարտությամբ լցվի պետության և Ոստիկանության հանդեպ, և որ ամենակարևորներից է՝ պարեկները պետք է շարունակեն իրենց ծառայությունը ոչ միայն մարզկենտրոնում ու քաղաքներում, այլ նաև մարզի ամենավերջին գյուղական վայրերում: 

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 213+
213+

Նմանատիպ նյութեր