187533 դիտում
14:36 04-06-2023
Լարված ու պայթյունավտանգ իրավիճակ Երևանում․ «Եհովայի վկաները» «Ալաշկերտ» մարզադաշտում իրենց քարոզով հունից հանում են 15 հազարից ավելի բնակիչների․ ժամանել է Շենգավիթի ոստիկանապետը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արդեն 3 օր է՝ լարված ու պայթյունավտանգ իրաիճակ է ստեղծվել Երևանում։ Շենգավիթ վարչական շրջանի Արտաշիսյան փողոցի բազմաբնակարանային շենքերի բնակիչները 3 օր է՝ չեն կարողանում հստակ պատասխան ստանալ պատկան մարմիններից, թե ում գիտությամբ կամ թույլտվությամբ է իրենց բակը վերածվել ինչ-որ կրոնական միջոցառման։
Այսօր՝ հունիսի 4-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում, բնակիչներն ասում էին․ «Հունիսի 1-ին, բոլորս գիտենք, որ նշվում է երեխաների պաշտպանության միջազգային օրը։ Այդ օրը դեռ սովետական տարիներից հայտնի «Նաիրի», ներկայում՝ «Ալաշկերտ», մարզադաշտում ինչ-որ մարդիկ սկսեցին վրաններ տեղադրել։ Ճիշտն ասած՝ մենք մտածեցինք, որ այն կապված է երեխաների միջազգային օրվան նիվիրված ինչ որ միջոցառման հետ։ Բայց ինչ իմանայինք, որ կարճ ժամանակ անց այդ պալատկեքը և այնտեղ գտնվող 4 հազարից ավելի քաղաքացիներ մի իսկական պատուհաս կդառնան մեր երեխաների համար։
Առավոտ շուտ իրենց աղանդավորական երգերով ոչ միայն խանգարում են մեր անդորրը, այլև ազդում են տարեց մարդկանց առողջության վրա։
Մարդիկ ամառվա էս տապին չեն համարձակվում դուռ ու լուսամուտ բացել; Անգամ՝ փակ վիճակում դրանց քարոզը սպանում է մեզ։ Դիմել ենք պատկան մարմիններին, սակայն ոչ մի պատասխան։ Նրանց պատճառով կրքերն այնքան շիկացան, որ ժամանեցին Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները։ Եվ միայն նրանց ներկայությունը մի քիչ զգաստացրեց պալատկեքի տակ ծվարածներին։ Բայց դա հարցի վերջնական լուծում չի։ Ինչ-որ մի կին, ով ներկայացավ փաստաբան, ասում էր, թե Երևանի քաղաքապետարանի մշակույթի վարչությունը միջոցառում անցկացնելու թույլտվություն տվել է իրենց։ Սակայն մենք ճշտել ենք, ու վստահ ենք, որ քաղաքապետարանի մշակույթի վարչությունը թույլտվություն չի տվել։
Մարզադաշտի տերը, ով «Բագրատ Տուրի» տերն է և ղեկավարում է «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը, վարձակալական հիմունքներով է տվել։ Փորձում ենք կապի դուրս գալ նրա հետ, չի ստացվում, իսկ նա իր մարդկանց միջոցով տեղեկացրել է, որ ինքն արենդայով է տվել, ինչ ուզում են՝ անեն։
Ստացվում է՝ «Ալաշկերտի» տերը իր թափանը լցնելու համար միայն արենդան է վերցնում, սակայն չի մտածում մարզադաշտի հարևանությամբ բնակվող 15 հազարից ավելի բնակիչների առողջության մասին։ Մենք Աստված չենք, որ դատապարտենք նրանց քարոզը, նրանց կրոնը։ Պարզապես՝ մենք պահանջում ու խնդրում ենք պատկան մարմիններին, որպեսզի թույլ չտան այդ միջոցառումները շարունակվեն։
Հիմա եթե ծայրահեղ միջոցների չենք դիմում, այդ թվում՝ փողոց փակելով ու երթևեկությունը կաթվածահար անելով, դա շնորհիվ Շենգավիթի ոստիկանների, քանի որ արդեն 3-րդ օրն է՝ Ոստիկանության բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի, բաժնի պետի տեղակալ Մարգար Ներսիսյանի և քրեական հետախուզության բաժանմունքի պետ Գևորգ Բարոյանի գլխավորությամբ՝ իրավիճակը այս պահին ոստիկանների վերահսկողության տակ է։ Սակայն նրանք, ինչպես նաև համայքնային ոստիկանության բաժանմունքի ոստիկանները չեն կարող 24 ժամ հերթապահություն անեն։
Հարցը պետք է լուծվի Երևանի քաղաքապետարանի կողմից, հանձինս՝ քաղաքապետի տեղակալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ առաջիկայում Երևանի ընտրություններում քաղաքապետի իրենց թեկնածու Տիգրան Ավինյանի կողմից։
Իսկ եթե Տ․ Ավինյանն ու մյուս պատասխանատուները մի քիչ մտածում են Երևանցու մասին, այդ թվում՝ ընտրողի, ապա պետք է խնդիրը օր առաջ լուծվի»։
Ֆտոլրագրողը հայտնում է նաև, որ վիրավորական է նաև այն, որ շենքի բակում տեղադրված է Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված հերոսի անվամբ խաչքար հուշաղբյուր, ու բնակիչները երբ փորձել են հայ զինվորի, բանակի մասին երաժշտություն միացնել, մարզադաշտում տեղադրված վրանների միջից մի քանի հոգի դուրս են եկել, հրահանգել ու սպառնացել են, որ եթե երաժշտությունը չդադարեցնենք, փաստաբանով դատի են տալու։ Այստեղ են ասում՝ «աշխարհ կանգնիր, իջնող կա»։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում՝ բնակիչներն ասում էին նաև, որ այդ միջոցառման մասնակիցները ներկայանում են, որ իրենք «Եհովայի վկաներ» կազմակերպության հետևորդներ են։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 316+
316+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
61033 դիտում
11:34 22-03-2018
Եհովայի վկաները Շիրակի մարզի գյուղերում տապալում են Գարդասիլով պատվաստման ծրագիրը. «Հայկական ժամանակ»