211652_close_icon
views-count1069 դիտում article-date 18:49 04-06-2023

Արմեն Սարգսյանը ցավակցել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին

Հանրապետության չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին: Այս մասին հայտնում են չորրոդ նախագահի գրասենյակից: 

«Իմ խորին ցավակցություններն եմ հայտում Ձեզ և Հնդկաստանի ժողովրդին՝ հնդկական Օդիշա նահանգում տեղի ունեցած երկաթուղային աղետի կապակցությամբ, որի հետևանքով զոհվել և վիրավորվել են հարյուրավոր մարդիկ:

Մեր սրտերը ցավում են ողբերգության զոհերի ընտանիքների և հարազատների հետ միասին:

Աշխարհասփյուռ մեր հայրենակիցները կիսում են բարեկամ հնդիկ ժողովրդի վիշտը և, ինչպես միշտ, մխիթարանքի և աջակցության խոսքերով, համակրանքով ու համերաշխությամբ կանգնած են ձեր կողքին»
 

Նմանատիպ նյութեր