211652_close_icon
views-count1015 դիտում article-date 11:19 05-06-2023

Ամբողջ շենքի բնակիչները չպետք է մեկ-երկուսի ձեռքում պատանդ մնան, պետք է գերակա շահի մասին որոշում ունենալ․ Ավինյանը՝ Արցախի փողոցի վթարային շենքերի բնակիչների մասին

Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի 4-րդ կարգի վթարային շենքերի լիազոր ներկայացուցչին ուրբաթ օրն ենք ընդունել, բանակցություններն ավարտական փուլում են, խնդիր ունենք վերաբնակեցման ծրագրին բնակիչների 100 տոկոս համաձայնության և մասնակցությանն հետ կապված։ Այս մասին այսօր՝ հունիսի 5-ին, քաղաքապետարանում գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ ասաց Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը՝ հավելելով, որ վերջնական առաջարկվել է քննարկումը կշարունակել միայն բնակիչների 100 տոկոս համաձայնության դեպքում։

Այս հայտարարությանն ի պատասխան Երևան փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը խնդրեց նախապատրաստել գերակա շահի մասին որոշման նախագիծ՝ ընդգծելով, որ ամբողջ շենքի բնակիչները չպետք է պատանդ մնան մեկ-երկու բնակչի ձեռքում․

«Ունենանք գերակա շահի մասին զուգահեռ որոշում, որ չստացվի այնպես՝ շենքի 90 տոկոսը համաձայն է, մեկը կամ երկուսը ոչ խելամիտ պահանջներ են ներկայացնում և շարունակում են բոլորին պատանդ պահել այդ 4-րդ կարգի վթարային շենքերում»։

Նա նաև հիշեցրեց, որ Արցախի փողոցի վթարային շենքերի բնակիչներին խարխլված բնակարանների փոխարեն Երևանի քաղաքապետարանն առաջարկելու է գնման վկայականներ 1 քկմ-ի համար նվազագույնը 402 հազար դրամ սահմանաչափով և իրենց փաստացի բնակության հասցեի քմ-ից ավելի քմ-ի հաշվարկով, ինչին ի պատասխան Գևորգ Սիմոնյանը մանրամասնեց, որ որոշ դեպքերում խոսքը 2-3 անգամ մեծ մակերեսի մասին է։

«Բայց, այնուամենայնիվ, նույնիսկ այս պայմաններում ունենք լրացուցիչ հավելյալ պահանջներ։ Կարծում եմ՝ շատ երկար բանակցությունների մեջ պետք չի մտնել։ Պետք է գերակա շահի որոշումն ունենալ ձեռքի տակ և համապատասխան միջոցներ ձեռնարկել, երբ մեկ կամ երկու հոգին մնացածին պատանդ են պահում», - ընդգծեց Ավինյանը։

Նմանատիպ նյութեր