1393 դիտում
19:23 19-12-2020
Կարեն Բեքարյան. Ամբողջ երկիրը, Արցախը, ողջ հայրենիքը պատանդ է դարձել մի հոգու և նրա մի քանի խամաճիկի ձեռքում․ նրանց ամեն րոպե ավել մնալը մեր բոլոր խնդիրները, վտանգները բազմապատկում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ, Tert.am
Իշխանությունը ժամ առաջ պետք է հեռանա։ Այս իշխանությունից որևէ դրական ակնկալիք չկա, փոխարենը նրանց ամեն րոպե, ժամ, օր ավել մնալը մեր բոլոր տեսակի խնդիրները, վտանգները բազմապատկում է։ Այս մասին «Հայրենիքի փրկության շարժման» երթի ընթացքում [url=https://www.tert.am/am/news/2020/12/19/karen-bekaryan/3476323]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց հասարակական-քաղաքական գործիչ Կարեն Բեքարյանը։
Նա նշեց, որ Փաշինյանն իր այսօրվա ուղերձում նորից փորձել է հանրությանն ապակողմնորոշել, մանիպուլյացիաների ձևով ոչ միայն ուշադրություն շեղել, այլև ստի ճանապարհով տանել։
«Այս պարագայում ինչ-որ ակնկալիքների մասին խոսելն անհնար է։ Ի՞նչ է կատարվում Սյունիքում՝ մի կողմից կա նոյեմբերի 10-ի տխրահռչակ համատեղ հայտարարությունը, որի համաձայն՝ կողմերը մնում են այն դիրքերի վրա, որտեղ կանգնած են․ կան հայկական զինված ուժեր՝ Խորհրդային Միության լեզվով ասած՝ Սյունիքի սահմաններից Ադրբեջանի սահմաններ։ Եթե այդ համաձայնությունը ստորագրել է, և այդ պահի դրությամբ այդտեղ ուժեր կան կանգնած, ո՞րն է խնդիրը, որ հիմա միակողմանիորեն դուրս ես բերում այդ զինված ուժերին, երբ նրանց դուրս բերելը նշանակում է որոշակի դիրքերի հանձնում, որոշակի բնակավայրերի՝ ադրբեջանական զորքի առաջ լրիվ թափանցիկ դարձնել։ Այսինքն՝ նոյեմբերի 10-ի խայտառակ փաստաթուղթը որևէ կերպ սա անելու հիմքն իր մեջ չի պարունակում»,-նկատեց Բեքարյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1336 դիտում
22:15 18-10-2024
Համայնքային բյուջեի միջոցներով ձեռք է բերվել 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս
958 դիտում
22:02 18-10-2024
Հանկարծամահ է եղել հայ արվեստագետ Վահան Թելբյանը