Չեխիայում ուղեւորատար գնացքը բախվել է բեռնատարին․ տուժել է 10 մարդ
Երկուշաբթի Չեխիայի արեւելքում գտնվող Գոլեշով քաղաքի շրջանում գնացքի վագոնները դուրս են եկել ռելսերից, 10 մարդ վիրավորվել է: Այս մասին լրագրողներին հայտնել է շտապօգնության ծառայության ներկայացուցիչ Գաբրիելա Նետոպիլովա-Լստիկովան:
«Ուղեւորատար բեռնատարի հետ բախման հետեւանքով 10 մարդ վնասվածք է ստացել, հիմնականում՝ թեթեւ, ծանր վնասվածք է ստացել միայն բեռնատարի վարորդը։ Բոլոր տուժածներին բժշկական օգնություն է ցուցաբերվում»,-ասել է նա։
Իր հերթին, հանրապետության երկաթուղիների վարչությունը Twitter-ում հայտնել է, որ վթարի հավանական պատճառը բեռնատարի վարորդի անուշադրությունն է: Գնացքում եղել է մոտ 50 մարդ։