805 դիտում
14:30 06-06-2023
Ղրղզստանի հատուկ ծառայությունները ձերբակալել են 30-ից ավելի մարդու, որոնց կասկածում են պետական հեղաշրջում նախապատրաստելու մեջ
Ղրղզստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեի (ԱԱՊԿ) աշխատակիցները ձերբակալել են ավելի քան 30 մարդու, որոնց կասկածում են հեղաշրջում նախապատրաստելու մեջ։ Այդ մասին հայտնել է Ղրղզստանի ԱԱՊԿ-ի մամուլի կենտրոնը։ Գրում են ռուսական լրատվամիջոցները։
«Ձերբակալվել են անձինք, որոնք ծրագրել էին զանգվածային անկարգություններ և անհնազանդության գործողություններ՝ իշխանության հետագա բռնի զավթման նպատակով», - ասված է հաղորդագրության մեջ։
Ըստ հատուկ ծառայությունների տվյալների՝ ընդհանուր առմամբ, այդ գործով հանրապետությունում ձերբակալվել է ավելի քան 30 մարդ։
Մամուլի կենտրոնի տվյալներով՝ հատուկ ծառայությունների աշխատակիցները «բացահայտել և կասեցրել են մի խումբ անձանց անօրինական գործունեությունը», որոնք զբաղվել են երկրի տարածքում «բողոքի զանգվածային ակցիաների և լայնածավալ անկարգությունների» նախապատրաստմամբ` «իշխանության հետագա բռնի զավթման» նպատակով։
Ըստ հայտարարության՝ այդ խմբավորումը տարվա ընթացքում իրականացրել է «իր շարքեր կողմնակիցների ներգրավման և առավել դժգոհ քաղաքացիների հավաքագրման նպատակամետ աշխատանք» ։ Խմբի պարագլուխն է «Էլդիկ Քենեշ» («Ժողովրդական խորհրդարան») կուսակցության ներկայացուցիչներից մեկը, որի անունն առայժմ չի հրապարակվում։ Ընդհանուր առմամբ, խմբի կազմում եղել է մոտ 100 մարդ։
«Տեղեկատվություն կա, որ մոտ ժամանակներս սպասվում էր զգալի միջոցների ստացում օտարերկրյա աղբյուրներից՝ կազմակերպական հարցերի ֆինանսավորման և (խմբավորման) հիմնական գործիչների վարձատրության համար», - նշել են մամուլի ծառայությունում։

Նմանատիպ նյութեր
1662 դիտում
13:54 13-08-2019
Աթամբաևին մեղադրել են պետական հեղաշրջում նախապատրաստելու մեջ
874 դիտում
16:25 02-05-2023
Ղազախստանի հատուկ ծառայությունները 19 մարդու են ձերբակալել ահաբեկչական հանցագործությունների կասկածանքով
4663 դիտում
14:32 30-06-2017
Լոնդոնի օդանավակայանում ահաբեկչություն նախապատրաստելու մեջ կասկածվող 21-ամյա կնոջ են ձերբակալել
Այս բաժնից
460 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
496 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1102 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN