832 դիտում
17:38 07-06-2023
ԳԴՀ Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի որեւէ այլ հարեւան չփորձի խախտել Հայաստանի տարածքային ամբողջականությունը եւ հայ ժողովուրդը կարողանա ապրել խաղաղ պայմաններում՝ առանց պատերազմի, բռնությունների եւ վտանգների. ասել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը: Այս մասին տեղեկացնում է ԱԺ-ն:
Հունիսի 7-ին Միխայել Ռոթի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Հյուրերը ծաղկեպսակ են դրել եւ ծաղիկներ խոնարհել Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
883 դիտում
19:50 07-06-2023
Արարատ Միրզոյանը հանդիպել է ԳԴՀ Բունդեսթագի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահին
Այս բաժնից
1591 դիտում
19:09 20-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր
499 դիտում
19:05 20-12-2024
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը
472 դիտում
18:53 20-12-2024
ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին