211652_close_icon
views-count922 դիտում article-date 22:34 07-06-2023

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Հաքան Ֆիդանին՝ Թուրքիայի արտաքին գործերի նախարար նշանակվելու կապակցությամբ

Հունիսի 7-ին կայացել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Թուրքիայի արտաքին գործերի նորանշանակ նախարար Հաքան Ֆիդանի հեռախոսազրույցը, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

«Արարատ Միրզոյանը շնորհավորել է Հաքան Ֆիդանին Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Կողմերն արտահայտել են իրենց պատրաստակամությունը շարունակել աշխատել երկու երկրների միջև հարաբերությունների ամբողջական կարգավորման ուղղությամբ»,- նշված է հաղորդագրությունում:

Նմանատիպ նյութեր