211652_close_icon
views-count916 դիտում article-date 16:16 08-06-2023

Այն, ինչ այսօր կատարվում է Երևանի քաղաքապետարանում, իշխանության զավթում է․ Մանե Թանդիլյան

Իրենց քաղաքական թիմի անձնական խոստովանությամբ մենք մրցակցային առավելության մեջ ենք, ոչ թե հավասար։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ, Երևանի քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք հավասար են գնահատում իրենց ուժերը ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի հետ, ով իրեն արդեն հաղթած թեկնածու է ճանաչում։

«Ես ուզում եմ ասել, որ որոշողը երևանցին է, և սեփական հռչակմամբ հաղթող, սեփական հռչակմամբ քաղաքապետ Երևանը չի ունենալու։ Երևանն ունենալու է երևանցու քվեով, ընտրությունների հետևանքով ձևավորված ավագանի և քաղաքապետ։ Այն, ինչ այսօր կատարվում է Երևանի քաղաքապետարանում, իշխանության զավթում է․ Երևանը ղեկավարում է մի մարդ, ով ոչ ընտրություններ է մասնակցել, ոչ ավագանու հետ կապ ունի։ Հետևաբար, երևանցին սա էլ չի ներելու»,- ասաց Թանդիլյանը։ 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր