211652_close_icon

Հույս ունենք՝ հասարակության մոտ նորից կվերածնվի ավելի հզոր պետություն, հզոր Երևան ունենալու տեսլականը․ Մեսրոպ Առաքելյան

views-count925 դիտում article-date 16:46 08-06-2023
Հարցումներն արդեն մի քանի ամիս է, ինչ կատարվում են։ Հարցումներին զուգահեռ նահատում ենք նաև մեր իրականացված աշխատանքները։ Եվ այն տեմպը, որը տեղի է ունենում վերջին ամիսների ընթացքում, հենց դա է տալիս մեզ այն հիմնավորումը և վստահեցնում մեզ, որ այն աշխատանքը և այն ձևաչափը, որով շփվում ենք քաղաքացիների հետ, առկա դիրքերը մեր կամրապնդվեն։

Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը՝ պատասխանելով Oragir.News-ի հարցին՝ ուսումնասիրություններն ի՞նչ են ցույց տալիս, ի՞նչ վարկանիշ ունի «Ապրելու երկիրն» այս պահին։

«Բավականին մեծ աշխատանք կա երևանցիների հետ անելու, քանի որ գաղտնիք չէ՝ հասարակությունը հիասթափված է և՛ քաղաքական, և՛ լոկալ խնդիրներից։ Իրականում բավականին դժվար աշխատանք ունենք անելու։ Քաղաքական տարբեր ուժերի այն դիրքորոշումը, որ ժողովուրդը մեզ չի հասկանում, սխալ է անտարբեր է․․․ ժողովուրդը երբեք էլ անտարբեր չէ երկրի առջև ծառացած խնդիրներից։ Ժողովուրդը միշտ իր դիրքորոշումը հայտնում է, բայց անհրաժեշտություն ունի առաջնորդելու այն տեսլականը, որը հասարակությունը ունի, և մենք պատրաստ ենք ստանձնել այ առաջնորդությունը»,- ասաց Առաքելյանը՝ հույս հայտնելով, որ առաջիկայում կատարվելիք աշխատանքը հասարակության մոտ նորից կվերածնի ավելի հզոր պետություն, Երևան ունենալու տեսլականը։ 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր