826 դիտում
23:20 08-06-2023
«Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասնակիցները ստուգարքներ են հանձնել
Հունիսի 8-ին «Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասնակիցները ուսումնական կենտրոններում թեստային առաջադրանքների միջոցով ստուգարքներ են հանձնել մասնագիտական գիտելիքների և ծառայողական պարտականությունների իմացությունից։
Սա այս օրերին ատեստավորվող զինծառայողների քննական վերջին փուլն էր: «Պաշտպան հայրենյաց» ծրագրի մյուս շահառուները քննություններ կհանձնեն առաջիկա շաբաթների ընթացքում։
Ինչպես արդեն նշել ենք, նախորդ օրերին «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուները քննություններ են հանձնել շարային, կրակային և ֆիզիկական պատրաստություն առարկաներից։
Բոլոր ստուգարքների ցուցանիշների համադրմամբ կամփոփվեն քննությունների արդյունքները։ Ստուգող հանձնաժողովները կգնահատեն յուրաքանչյուր զինծառայողի ընդհանուր պատրաստության մակարդակը, որի վերաբերյալ կկազմվի արձանագրություն և վերջնական եզրակացություն։
Ատեստավորման փուլը հաջողությամբ հաղթահարած զինծառայողները առաջիկա օրերին կմեկնեն զորամասեր` հետագա ծառայությունը շարունակելու։
Ատեստավորման գործընթացը զինված ուժերում շարունակվում է:

Նմանատիպ նյութեր
802 դիտում
15:22 21-05-2023
«Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասնակիցները պատրաստվում են առաջիկա քննություններին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
958 դիտում
12:25 26-11-2023
«Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասնակիցները պատրաստվում են առաջիկա քննություններին
745 դիտում
11:36 21-04-2024
«Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասնակիցները պատրաստվում են առաջիկա քննություններին
Այս բաժնից
568 դիտում
10:03 19-10-2024
Այս տարվա առաջին 9 ամսում ավելի քան 16 հազար մարդ է դիմել ՀՀ քաղաքացիության համար
970 դիտում
23:26 18-10-2024
Քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել Սյունիքում