211652_close_icon
views-count1420 դիտում article-date 09:59 12-06-2023

Ռուսները արյունալի օր են կազմակերպել Խերսոնի շրջանում

Անցած մեկ օրվա ընթացքում ռուս զավթիչները Խերսոնի շրջանում սպանել են 3 և վիրավորել Ուկրաինայի 12 քաղաքացու։ Գրում է Unian-ը։

Այս մասին Telegram-ում հայտնել է Խերսոնի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Պրոկուդինը։ «Անցած օրվա ընթացքում հակառակորդը 26 գրոհ է իրականացրել՝ 132 արկ արձակելով ականանետերից, հրետանուց, «Գրադով», անօդաչու թռչող սարքերից և ավիացիայից», - ասաց շրջանային ռազմական վարչակազմի ղեկավարը։

Ռուս զավթիչները 8 արկ են արձակել Խերսոն քաղաքի ուղղությամբ, որոնք խոցել են շրջանի բնակավայրերի բնակելի թաղամասերը։ «Ռուսական ագրեսիայի պատճառով 3 մարդ զոհվել է, 12-ը՝ վիրավորվել»,- ասել է Պրոկուդինը։

Նմանատիպ նյութեր