211652_close_icon
views-count859 դիտում article-date 15:29 13-06-2023

Վերջին 3 տասնամյակների ընթացքում հայ-բելառուսական հարաբերությունները նշանավորվել են արդյունավետ համագործակցության առաջանցիկ զարգացմամբ․ Փաշինյանը՝ Լուկաշենկոյին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ: Ուղերձում նշված է.

«Հարգելի Ալեքսանդր Գրիգորիի,

Ընդունեք սրտանց շնորհավորանքներս այս նշանակալի օրվա՝ Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առիթով։

Վերջին երեք տասնամյակների ընթացքում փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված հայ-բելառուսական միջպետական հարաբերությունները նշանավորվել են տարբեր ոլորտներում փոխշահավետ և արդյունավետ համագործակցության առաջանցիկ զարգացմամբ։

Համոզված եմ, որ հայ-բելառուսական համագործակցությունն էլ ավելի խորացնելու փոխադարձ ձգտումը, բարձր և բարձրագույն մակարդակներում ակտիվ երկխոսությունը այսուհետ ևս կնպաստեն երկկողմ օրակարգի ամրապնդմանն ու ընդլայնմանը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակում արդյունավետ համագործակցությանը՝ ի շահ Հայաստանի և Բելառուսի ժողովուրդների։

Հարգելի Ալեքսանդր Գրիգորիի,

Մեր ժողովուրդների համար այս նշանակալի օրը մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, հաջողություն և ամենայն բարիք, իսկ Բելառուսի բարեկամ ժողովրդին՝ ամենայն բարիք և բարգավաճում»։

Նմանատիպ նյութեր