211652_close_icon
views-count1126 դիտում article-date 19:21 13-06-2024

«Այն, ինչ ՌԴ-ին չկարողացավ սադրել Նիկոլը, փորձում է Լուկաշենկոյին սադրել, թեպետ Լուկաշենկոյին, մեր մեջ ասած՝ հասնում է»․ Արմեն Աշոտյան

«Գարշահոտ, թրքահպատակ իշխանությունների երախից արյունալի որձկում դուրս եկավ»․ սա ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի բնութագրումն է երեկ՝ «Տավուշը հանուն հայրենիքի» ցույցի ժամանակ իշխանության դրսեւորած վարքագծին։ Այս մասին այսօր նա հայտարարեց իր գործով դատական նիստի ավարտին՝ լրագրողների հետ կարճ զրույցում։ Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի պահվածքին խորհրդարանում էլ՝ ասաց՝ դա ոչ թե մեկնաբանման, այլ բուժման ենթակա է։

Նա գտնում է, որ միջազգային համարժեք արձագանքի սպասել պետք չէ․ խեղդվողների փրկությունը հենց խեղդվողների գործն է։ Հիշեցնենք, երեկ ոստիկանությունը հոտուկ միջոցներ, այդ թվում նաեւ բեկորային, կիրառեց «Տավուշը հանուն հայրենիքի» ցույցի ժամանակ։

Հատուկ միջոցները կիրառվեցին խաղաղ ցուցարարների դեմ․ կան տասնյակ վիրավորներ։ Բելառուսի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին էլ Արմեն Աշոտյանն ասաց․ «Այն, ինչ ՌԴ-ին չկարողացավ սադրել Նիկոլը, փորձում է Լուկաշենկոյին սադրել, թեպետ Լուկաշենկոյին, մեր մեջ ասած՝ հասնում է»։

Մանրամասները՝ տեսանյութում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր