709 դիտում
18:54 13-06-2023
Գրիգոր Մինասյանը Ստրասբուրգում հանդիպել է ՄԻԵԴ նախագահի հետ
«Արդարադատոության նախարար Գրիգոր Մինասյանը երկօրյա աշխատանքային այցով գտնվում է Ֆրանսիայի Հանրապետությունում (Ստրասբուրգ), տեղեկացնում են Արդարադատության նախարարությունից։
Աշխատանքային այցի նպատակն է Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ քննարկել ՀՀ-ԵԽ համագործակցության շրջանակներում Արդարադատության նախարարության բարեփոխումային օրակարգը, մասնավորապես՝ մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության, օրենքի գերակայության ոլորտներում գրանցած համատեղ ձեռքբերումները և համագործակցության հեռանկարները:
Կողմերը քննարկել են դատաիրավական համակարգում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների խախտման հիմքով կարգապահական վարույթներ հարուցելու և կատարողական վարույթների վերաբերյալ դատարանի որոշումները:
Գրիգոր Մինասյանը ներկայացրել է նախարարության կողմից մշակվող նոր «Կատարողական վարույթի մասին» օրենքը, որով ՄԻԵԴ կողմից վերհանված գրեթե բոլոր խնդիրներն իրենց լուծումն են գտել:
Նա հատուկ ընդգծել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գանգատների շրջանակներում ՀՀ կառավարության պահանջի հիման վրա Եվրոպական դատարանի կողմից միջանկյալ միջոցներ կիրառելու մասին որոշումները, որոնք վերաբերում են 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում, ինչպես նաև դրանից հետո Ադրբեջանի կողմից խաղաղ բնակչության, ինչպես նաև գերեվարված և պահվող անձանց նկատմամբ թույլ տրված կոնվենցիոն խախտումներին: Մինասյանը կարևորել է նաև ՄԻԵԴ-ի կողմից ընդունված միջանկյալ որոշումները, որոնցով Ադրբեջանին պարտավորեցրել է ապահովել «Լաչինի միջանցքով» անհրաժեշտ տեղաշարժը:
Կողմերը քննարկել են նաև Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի ՄԻԵԴ վճիռների կատարումը վերահսկելու առկա մեխանիզմները:
Տիկին Օ՛Լիրին բարձր է գնահատել Արդարադատության նախարարության բարեփոխումային հավակնոտ օրակարգը և գրանցված առաջընթացը և պատրաստակամություն հայտնել ընդլայնելու համագործակցության շրջանակները՝ ՄԻԵԴ վճիռների լույսի ներքո ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության ուղղությամբ բարեփոխումների իրականացման նպատակով»,- նշված է հաղորդագրությունում:

Նմանատիպ նյութեր
1051 դիտում
19:13 30-01-2014
ՀՀ գլխավոր դատախազը Ստրասբուրգում հանդիպել Է ՄԻԵԴ-ի նախագահի հետ
1186 դիտում
13:03 01-07-2020
ՄԻՊ-ն ու ՄԻԵԴ-ը սկսում են նոր ծրագիր․ Արման Թաթոյանը Ստրասբուրգում հանդիպել է դատարանի նորընտիր նախագահին
Այս բաժնից
733 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
754 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»