211652_close_icon
views-count1051 դիտում article-date 19:13 30-01-2014

ՀՀ գլխավոր դատախազը Ստրասբուրգում հանդիպել Է ՄԻԵԴ-ի նախագահի հետ

Ստրասբուգում հունվարի 29-ին կայացել է ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Դին Շպիլմանի հանդիպումը: ՀՀ գլխավոր դատախազը վերահաստատել է, որ Հայաստանի Հանրապետությունը բարձր է գնահատում Եվրոպական դատարանի դերը մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանության և ժողովրդավարության ամրապնդման գործում: Հանդիպմանն, ի թիվս այլ կարևոր հարցերի, քննարկվել են ՀՀ դատախազության և Եվրոպական դատարանի միջև ուղղակի համագործակցության, դատարանի նախադեպերի արդյունավետ կիրառման և այդ առումով դատախազների մասնագիտական կարողությունների բարձրացմանն առնչվող հարցեր:

Նմանատիպ նյութեր