211652_close_icon
views-count1057 դիտում article-date 13:04 15-06-2023

Ավստրալիան արգելել է Ռուսաստանի դեսպանատան կառուցումը խորհրդարանի շենքի մոտ

Ավստրալիան դադարեցրել է Ռուսաստանի նոր դեսպանատան շինարարությունը Կանբերայում՝ խորհրդարանի շենքի անմիջական հարևանությամբ։ Օրենքն ընդունվել է հինգշաբթի՝ հունիսի 15-ին, խորհրդարանի երկու պալատների կողմից:

Ինչպես գրում է DW-ն, երկրի վարչապետ Էնթոնի Ալբանիզն ընդգծել է, որ խոսքը Ավստրալիայում ռուսական դիվանագիտական ներկայացուցչության հայտնվելը կանխելու մասին չէ: Նա խոսքով՝ պարզապես պետք չէ դեսպանատան շենքը կառուցել խորհրդարանի անմիջական հարևանությամբ։ 

Ավստրալիայի վարչապետը նաև ասել է, որ իր կառավարությունը դատապարտում է Ռուսաստանի անօրինական և անբարոյական ներխուժումն Ուկրաինա։

Նմանատիպ նյութեր