1156 դիտում
10:20 16-06-2023
Պարապների և մանիպուլատորների իշխանությունը․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ Հայաստանի սահմաններին եւ նաեւ Արցախում լարված իրավիճակ էր։ Ադրբեջանական կողմը ոչ միայն փորձել էր առաջանալ Հակարիի կամուրջի ուղղությամբ ու դրոշ տեղադրել, այլեւ կրակել է Սյունիքի դիրքերի ուղղությամբ՝ վիրավորելով ԱԱԾ աշխատակցին՝ կիրառելով ԱԹՍ։ Իսկ ինչո՞վ էր զբաղված ՀՀ կառավարոթյունն ու Ազգային ժողովը:
ՀՀ իշխանությունները լուրջ դեմքով խորհրդարանում քննարկում էին ՀՀ պետական բյուջեի 2022 թվականի կատարողականի արդյունքները՝ չմոռանալով քննադատել նաեւ ընդդիմությանը՝ հին ու նորի համեմատություն անելով:
Երեկ ամբողջ օրը Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում էր, օրվա վերջում արդեն քննադատում էր մեր գերբը եւ պետական խորհրդանիշները. առաջարկում է այլ կերպ ավարտել ՀՀ օրհներգը։
«Ինքը՝ գաղափարախոսությունը ճիշտ է, այսինքն՝ տեքստի հետ ես որեւէ խնդիր չունեմ, բայց ավարտվում է զոհվելու տողով եւ զոհվելու տեսարանով: Առաջարկում եմ փոփոխություն կատարել: Բայց քաղաքական առումով ճիշտ կլինի, որ ՀՀ հիմնը ավարտվի հետեւյալ տողերով՝
«Նայի՛ր նրան երեք գույնով,
Նվիրական մեկ նշան,
Թող փողփողի թշնամու դեմ,
Թող միշտ պանծա Հայաստան»,- ասաց ՀՀ վարչապետը։
Երեկ ԱԺ նիստը ձգվեց մինչեւ 20:00-ն. ՔՊ-ականներն ավարտեցին արագ, որ շտապեն Դիլիջան:
Այնտեղ մեկնարկում է ՔՊ քաղաքական ժողովը, եւ նիստը կխանգարեր նրանց: Այսօր, սակայն, կառավարության նիստ է լինելու, եւ օրակարգն արագ սպառելուց հետո գործադիրն էլ կշտապի Դիլիջան»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1003 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
1276 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2566 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ