862 դիտում
15:42 16-06-2023
«Վերին Լարս» անցակետը լայնացրել են ավտոտրանսպորտի համար. գործում է 39 գիծ
Վրաց-ռուսական սահմանի «Վերին Լարս» անցակետում ավարտվել են վերակառուցման աշխատանքները, այժմ երթեւեկության գծերը հասցվել են 39-ի։ Այս մասին տեղեկացրել է Միջազգային ավտոբեռնափոխադրողների ասոցիացիայի մամուլի ծառայությունը։
Նշվել է, որ ներկա պահին վերակառուցման օբյեկտի ընդհանուր տեխնիկական պատրաստությունը կազմում է 80 տոկոս։ Կառուցվել են 20 նոր շենք եւ շինություն, մոնտաժվել է մոտ 450 տոննա մետաղե կոսնտրուկցիա, անց է կացվել 30 կիլոմետր ինժեներային արտաքին ցանց, ասֆալտապատվել է «ֆուտբոլի դաշտին հավասար» տարածք՝ 5,5 հազար քառակուսի մետր։ Բացի այդ, ապահովվել է շարժման բոլոր 39 գծերի շինարարական պատրաստվածությունը։
Նշվել է, որ թողունակության բարձրացման նպատակով եւ հաշվի առնելով սուղ պայմանները՝ կիրառվել է երթեւեկության գծերի դիրքի եւ անձնագրային վերահսկման խցիկների ինքնատիպ սխեմա՝ այդ գծերի անկյունագծով։ Այս որոշումը թույլ է տվել իրականացնել տրանսպորտային հոսքերի բաշխման սկզբունքն ըստ տրանսպորտի տեսակների եւ ոչ մեծ տարածքում տեղավորել անցակետի ընդլայնված ենթակառուցվածքը։
Ընթացիկ տարվա մայիսին անցակետի 25 գծերին ավելացել էր 11-ը, իսկ հունիսի 15-ին գործարկվեց եւս երեքը։ Այսպիսով, աշխատող գծերի ընդհանուր թիվը հասավ 39-ի։ Մի գիծը պահեստային է եւ թույլ կտա ապահովել շինանյութերի փոխադրումընանցակետում՝ այլ շինարարական աշխատանքների ավարտման համար, որոնք կընթանան մինչև այս տարեվերջ։

Նմանատիպ նյութեր
34230 դիտում
13:14 14-01-2014
«Վերին Լարս-Կազբեգի» սահմանային անցակետը վաղվանից կգործի շուրջօրյա ռեժիմով
1243 դիտում
12:27 18-09-2023
Վերին Լարս անցակետը սեպտեմբերի 18-24-ը կգործի սահմանափակ ռեժիմով
Այս բաժնից
1579 դիտում
19:09 20-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր
496 դիտում
19:05 20-12-2024
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը
469 դիտում
18:53 20-12-2024
ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին