211652_close_icon
views-count34227 դիտում article-date 13:14 14-01-2014

«Վերին Լարս-Կազբեգի» սահմանային անցակետը վաղվանից կգործի շուրջօրյա ռեժիմով

Ռուս-վրացական «Վերին Լարս-Կազբեգի» սահմանային անցակետը վաղվանից անցում է կատարելու աշխատանքային շուրջօրյա ռեժիմի: Այս մասին հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարարությունը: Հաղորդվում է, որ Վրաստանի և Ռուսաստանի ԱԳՆ-ների միջև ձեռք բերված փոխհամաձայնությամբ հունվարի 15-ին անցակետը կգործի շուրջօրյա ռեժիմով, ինչի արդյունքում կմեծանա նրա թողունակությունը: 2013 թվականի ամփոփիչ արդյունքներով՝ «Վերին Լարս-Կազբեգի»-ով անցել է շուրջ 3 մլն մարդ և ավելի քան 870 տանսպորտային միջոց:

Նմանատիպ նյութեր