940 դիտում
14:22 19-06-2023
Քննարկվում է Կապանում Ռուսաստանի հյուպատոսություն բացելու հարցը
Քննարկվում է հենց Կապանում Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոսություն բացելու հարցը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանն ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում:
«Քննարկվում է հենց Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու հարցը»,-ասաց Կոստանյանը:
Թե ինչ նպատակներով է ՌԴ-ն հենց Կապանն ընտրել, փոխնախարարը հորդորեց հարցնել Հայաստանում ՌԴ-ի դեսպանությանը:
«Ընթացակարգերն ամբողջությամբ պահպանվելու են: Մենք ողջունում ենք մեր միջազգային գործընկերների հետաքրքրությունն ու ցանկությունը՝ Սյունիքում ունենալ դիվանագիտական ներկայացուցչություն՝ տեղում իրավիճակին ավելի լավ ծանոթանալու համար»,-ասաց Կոստանյանը:
Ավելի վաղ Կապանում գլխավոր հյուպատոսություն էր բացել Իրանի Իսլամական Հանրապետությունը:

Նմանատիպ նյութեր
1756 դիտում
23:35 02-11-2023
ՌԴ կառավարությունը հավանություն է տվել Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու համաձայնագրին
775 դիտում
16:45 02-10-2024
ԼՂ-ում գլխավոր հյուպատոսություն բացելու հարցը մշակվում է քաղաքական մակարդակով․ ՌԴ ԱԳՆ
979 դիտում
15:41 22-10-2023
Կապանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսություն հիմնելու ծրագրերն անփոփոխ են մնացել. ՌԴ ԱԳՆ
Այս բաժնից
670 դիտում
23:25 20-12-2024
ԳԱԱ որոշ գիտաշխատողներ աշխատում են ընդդեմ սեփական պետության․ Հայկ Դեմոյան
946 դիտում
22:34 20-12-2024
Տեղի է ունեցել խորհրդակցություն՝ հայրենական ռազմարդյունաբերության զարգացման վերաբերյալ
1105 դիտում
22:23 20-12-2024
Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող բուժհաստատություններում գործելու է հերթապահություն