211652_close_icon
views-count982 դիտում article-date 15:41 22-10-2023

Կապանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսություն հիմնելու ծրագրերն անփոփոխ են մնացել. ՌԴ ԱԳՆ

Կապանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսություն հիմնելու ծրագրերն անփոփոխ են մնացել։ Հայկական կողմի համաձայնությունը դրա բացմանը մնում է ուժի մեջ։ Tert.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ հյուպատոսական վարչության տնօրեն Ալեքսեյ Կլիմովը՝ մեկնաբանելով ներկայում հայ-ռուսական հարաբերություններում ստեղծված իրավիճակը և դրա ֆոնին Կապանում ՌԴ հյուպատոսություն բացելու ծրագրերի չեղարկման ռիսկերը: 

«Հյուպատոսական գրասենյակի աշխատանքի մեկնարկի կոնկրետ ժամկետների մասին անպայման լրացուցիչ կտեղեկացնենք», - հավելել է նա։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ 2023 թվականի հոկտեմբերի 5-ին Մեղրիում հանդիպում է տեղի ունեցել ՌԴ ԱԳՆ՝ Կապանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության բացման առաջավոր խմբի ղեկավարի և Մեղրիի քաղաքապետի միջև։

Նմանատիպ նյութեր