211652_close_icon
views-count1252 դիտում article-date 14:46 19-06-2023

Վրաստանում աշխատավարձի բարձրացում պահանջող հանքագործներն, ի նշան բողոքի, կարել են իրենց աչքերը, կտրել ձեռքերի երակները

Վրացական Ճիաթուրա քաղաքում ավելի քան 2 շաբաթ շարունակվող բողոքի ակցիայի մասնակիցները դիմում են ծայրահեղ միջոցների․ աշխատավարձի բարձրացում և աշխատանքային պայմանների բարելավում պահանջող հանքագործներն, ի նշան բողոքի, կարել են իրենց աչքերը, կտրել ձեռքերի երակները։ Գրում է «Ազատությունը»։

Մինչ այդ էլ գործադուլ հայտարարած հանքագործներից մեկը բերանն էր կարել։

«Ազատության» վրացական ծառայության փոխանցմամբ, Georgian Manganese ընկերությունը աշխատակիցներին, որպես զիջում, առաջարկել է կարգավորել աշխատանքային գրաֆիկը և բարձրացնել նրանց աշխատավարձը 5 տոկոսով։

Բողոքի ակցիայի մասնակիցները, սակայն, անընդունելի են համարում այդ խոստումը։

Մոտ 40 հանքագործները մտադիր են այսօրվանից բողոքի գործողությունները տեղափոխել մայրաքաղաք։

Նմանատիպ նյութեր