211652_close_icon
views-count14052 դիտում article-date 22:49 10-03-2014

Արտակարգ դեպք Արթիկ ՔԿՀ-ում՝ դատապարտյալը կարել է աչքերը և հայտարարել է հացադուլ

Այսօր՝ մարտի 10-ին [b]SHAMSHYAN.com[/b]-ին է դիմել Արթիկ ՔԿՀ-ի դատապարտյալ Արտակ Հակոբյանի կինը՝ Կարինե Հակոբյանը, ով հայտնեց, որ ամուսինը քիչ առաջ կարել է աչքերը և հայտարարել է հացադուլ: Կարինեն մեզ հայտնեց, որ «հացադուլի պատճառ է հանդիսացել նշված ՔԿՀ-ի պետ, գնդապետ Գևորգ Մկրտչյանի անօրինական որոշումը, որում նշվել է, որով դատապարտյալ Արտակ Հակոբյանին որպես ագրեսիվության և կոնֆլիկտայնության հակում ունեցողի ռիսկայնության ժամանակհատվածը երկարաձգել է մեկ տարի ժամկետով: Արթիկ ՔԿՀ-ի պետը այս անօրինական որոշումը կայացնելիս հիմք է ընդունել 2011 թվականին Նուբարաշեն ՔԿՀ-ում ամուսնուս վերաբերյալ մեկ նմանատիպ որոշում, որով Արտակը հաշվառված էր որպես ինքնավնասման հակում ունեցողի: Սակայն քչերը գիտեն, թե այդ ժամանակ կաշառակեր վարչակազմի ձեռքից մեր ընտանիքն ինչեր քաշեց, վաճառեցինք մեր բնակարանը, կորցրեցի մեր երեխային, ու այսօր, երբ պետք է քննարկվեր Արտակի վաղաժամկետ ազատման հարցը նման որոշում է կայացվում, իբրև ամուսինս պատժի կրման ընթացքում բազմաթիվ տույժեր ունի ու պետք է շարունակել կանխարգելիչ բնույթի աշխատանքները, որպեսզի նվազեցվի ռիսկայնության աստիճանը: Իրենք իրավունք չունեին Արտակի վիճակում գտնվող դատապարտյալին, ով օրեր առաջ էր վիրահատվել Արթիկի քաղաքացիական հիվանդանոցում, ու հեռացրել էին լեղապարկի մեջ եղած քարերը և վիճակն էլ վատ է, ստիպեն նման հոգեկան ծանր ապրումներ ունենալ: հիմա դիմել է հացադուլի, կարել է աչքերը, չգիտեմ էլ կդիմանա, թե վերջապես կհասնեն իրենց ցանկացածին ու ամուսնուս կյանքին վնաս կհասնի»,-հայտնեց դատապարտյալի կինը: [url=https://shamshyan.com/hy/article/140223211040/]Հիշեցնենք[/url], որ փետրվարի 21-ին «Արթիկ» ՔԿՀ-ի դատապարտյալ Արտակ Հակոբյանը ծայրահեղ ծանր վիճակով, բարձր ջերմությամբ, բժշկական հետազոտություն էր անցել Արթիկի քաղաքացիական հիվանդանոցում և ըստ բժիշկների տված ախտորոշման, Ա. Հակոբյանի մոտ հայտնաբերվել էր «լեղաքարային հիվանդություն, միզաքարային դիաթեզ, խրոնիկական հեպատիտ, ձախ երիկամի շրջանում 3 մմ չափի քարեր» և նշել են, որ անհրաժեշտ է անհապաղ վիրահատության ենթարկել դատապարտյալին: Փետրվարի 24-ին դատապարտյալը նշված հիվանդանոցում ենթարկվել էր վիրահատության:

Նմանատիպ նյութեր