1856 դիտում
15:10 10-02-2014
Վրաստանի Գեղութի բանտում 17 կալանավորներ կտրել են իրենց երակները
Այս գիշեր Վրաստանի Քութաիսի շրջանի Գեղութի բանտում իրենց երկաներն են կտրել բանտի շուրջ 17 կալանավորներ:
Վրացական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ այդկերպ կալանավորները հայտնել են իրենց բողոքը բանտի աշխատակիցների կողմից իրենց նկատմամբ ցուցաբերվող վայրագ վերաբերմունքի համար:
Քութաիսի հիվանդանոց են տեղափոխվել 10 կալանավորներ: Նրանց համապատասխան բուժօգնություն է ցուցաբերվել:
Նշված բանտի կալանավորները 5-րդ օրն են անցկացնում հացադուլի մեջ: Նրանք պահանջում են աշխատանքից ազատել բանտի ղեկավարությանը:
Ավելի վաղ Վրաստանի պատիժների իրականացման նախարար Սոզար Սուբարին հայտարարել էր, որ կալանավոների հացադուլը նախաձեռնել են բանտի մի շարք «քրեական հեղինակություններ», որոնց դուր չի եկել բանտում իրենց կարգավիճակի ճնշումը:
Նմանատիպ նյութեր
10712 դիտում
11:35 18-11-2017
Մոսկվայի դատարանում 6 մեղադրյալ դատական նիստի ժամանակ կտրել են իրենց երակները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
730 դիտում
19:37 21-12-2024
Գերմանիայի իշխանությունները նախազգուշացվել էին Մագդեբուրգի ողբերգության հեղինակի ծայրահեղական հայացքների մասին
835 դիտում
17:24 21-12-2024
Գերմանիայում սուգ է հայտարարվել