211652_close_icon
views-count1219 դիտում article-date 20:07 19-06-2023

ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանն ընդունել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին

Հունիսի 19-ին ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փրկարար ծառայության գնդապետ Կամո Ցուցուլյանն ընդունեց Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին՝ աղետների ռիսկի կառավարման ավագ մասնագետ Թավաձվա Իրվին Դուբեին, քաղաքաշինության գծով մասնագետ Նորա Միրզոյանին և թարգմանչուհի Ֆենյա Եփրեմյանին։ Հանդիպմանը մասնակցում էին նաև ՓԾ տնօրենի տեղակալները։ Այս մասին հայտնել է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։

«Հանդիպման նպատակն էր քննարկել աղետների ռիսկի կառավարման բնագավառում համագործակցության ուղղությունները, մինչ օրս կատարած աշխատանքները և նախանշել առաջիկա անելիքները։

Ողջունելով հյուրերին և շնորհակալություն հայտնելով այցելության համար՝ Կամո Ցուցուլյանը նշեց, որ Բանկի կողմից իրականացված ծրագրերով աջակցությունը մեծապես նպաստել է Փրկարար ծառայության կարողությունների զարգացմանը։ Տնօրենն ընդգծեց, որ հանդիպումից ակնկալում է հետագա համագործակցության ընդլայնման հնարավորություններ։

Թավաձվա Իրվին Դուբեն իր հերթին շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ նշեց, որ քաղաքաշինության և աղետների ռիսկերի կառավարման բնագավառում Հայաստանի հետ աշխատում է դեռևս 2016 թվականից, և օգտվելով հնարավորությունից` ներկայացրեց Համաշխարհային բանկի աջակցության ծրագրերը. «Համաշխարհային բանկի աջակցությունն իրականացվում է 2 բաղադրիչներով՝ տեխնիկական և ներդրումային ծրագրերով, որոնք տրամադրվում են տվյալ երկրի

Կառավարության կողմից ներկայացված հայտի հիման վրա»,- նշեց Թավաձվա Իրվին Դուբեն։
Բանկի ներկայացուցիչը նաև հավելեց, որ այսօրվա հանդիպման օրակարգում հիմնականում տեխնիկական աջակցություն ցուցաբերելու հետ կապված հարցերն են։ Ինչպես նաև ներկայացրեց, որ Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատների մեծ մասում իրականացվել են շենքերի սեյսմիկ գնատահում, որի շրջանակներում ուսումնասիրվել են դրանց ֆունկցիոնալությունը, տարողությունը, արձագանքման դեպքում կարողությունները և հնարավորությունները, կազմվել է զեկույց և ներկայացվել առաջարկություններ՝ կարողությունների հետագա հզորացման առումով։
ՓԾ տնօրենը կարևորեց և բարձր գնահատեց Համաշխարհային բանկի հետ համագործակցությունը և հույս հայտնեց, որ հանդիպումը մեկնարկ կհանդիսանա ու շարունակական կլինի աղետների ռիսկի կառավարման բնագավառում ոչ միայն Փրկարար ծառայության, այլ նաև ՆԳՆ հետ հետագա համագործակցության զարգացման համար, ինչը կնպաստի աղետների ռիսկի արդյունավետ կառավարմանը և աղետների դեպքում արագ արձագանքմանը։

ՓԾ տնօրենն առաջարկվող քննարկվելիք ուղղությունների վերաբերյալ ներկայացրեց իր դիտարկումները և որպես առաջնահերթություն նշեց հրշեջ-փրկարարական ջոկատների օպտիմալացման, շենքային պայմանների բարելավման, նորարարական մոտեցումներով վերազինման և կառավարման միջոցառումների կարևորությունը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին մի շարք այլ հարցեր։

Ավարտին պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկա քայլերի վերաբերյալ»,- ասված է հաղորդագրության մեջ։
 

Նմանատիպ նյութեր