211652_close_icon
views-count59325 դիտում article-date 00:04 20-06-2023

ՀՀ Ոստիկանության ՊԾ պետ Արթուր Խուդինյանի հանձնարարականով Գեղարքունիքի մարզի պարեկներն իսկական «որս» կատարեցին. քաղաքացիներն էլ ասում էին. «Պարեկների ներկայությունը շատ բան փոխեց մարզում, շատերը հասկացան, որ «պապն ամեն անգամ գաթա չի ուտի»». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հունիսի 16-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանի հանձնարարականով ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները մարզում իրականացրել են ուժեղացված ծառայություն: 

Ինչպես Գեղարքունիքի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ ծառայության անցնելը Գավառ քաղաքում Ա. Խուդինյանը հրահանգներ տվեց ասելով. «Ծառայության ընթացքում քաղաքացիների ու վարորդների հետ լինել հարգալից, անգամ այն օրինախախտների, ովքեր կլինեն ոչ սթափ, որոնց կթվա, թե «Սևանն իրենց ծնկներից է» և եթե անգամ կլինեն քաղաքացիներ, ովքեր անհարգալից կվերաբերվեն պարեկի հետ, ապա լինեն հանդուրժող ու օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկեն օրինախախտին:

Արդեն գաղտնիք չէ, որ 2023 թվականը ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ մայոր Արամ Հովհաննիսյանի հրամաններով հայտարարվել է պայքար թմրամոլոլության դեմ: Պետք է ուժեղացնել այդ ուղղությամբ պայքարը և նման մեկ հանցանք էլ բացահայտելու դեպքում պարեկը փրկելու է բազմաթիվ կյանքեր: Պետք է ակտիվացնել նաև պայքարը ապօրինի ձկնագողության և ծառահատումների դեմ»:

Հանձնարարականները ստանալուց հետո ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանը Ա. Խուդինյանին զեկուցեց, որ Պարեկային ծառայությունը պատրաստ է ուժեղացված ծառայության: 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ընդհանուր առմամբ այդ օրը Գեղարքունիքի մարզի պարեկները հայտնաբերել են մոտ 300 խախտումներ, վարչական ակտեր են գրվել թաղանթապատված մոտ 36 ավտոմեքենաների վարորդներ նկատմամբ, ոչ սթափ 6 վարորդի,  առանց վարորդական իրավունքի վկակայականի ավտոմեքենա վարող 14 վարորդների նկատմամբ նույնպես կազմվել են վարչական ակտեր: Հայտնաբերվել են նաև զենք , զինամթերք և այլ օրինախախտումներ: 

Ֆոտոլրագրողի հետ զրույցում քաղաքացիներն ասում էին. «Նմանատիպ ուժեղացված ծառայությունները պետք է հաճախակի լինեն, քանի որ դա առաջին հերթին բխում է մեր՝ շարքային քաղաքացիների շահերից ու երբ իմանում են, որ պարեկները 24-ժամյա ծառայություն են կատարում՝ անգամ մտնելով բակային հատվածներ, Գավառը, որ հայտնի է որպես ուտող-խմող ժողովուրդ, պարեկների հայտնվելուց հետո էլ չեն համարձակվում խմած նստեն «ռույլին»: Որ Գեղարքունիքի մարզում ոչ սթափ ավտոմեքենա վարելու հետևանքով լիքը վթարներ են եղել, այդ թվում ողբերգական, գաղտնիք չէ, իսկ հիմա պարեկների ներկայությունը, կարելի է ասել, բոլորին էլ զգաստացնում է: Գիտեն, մի հատ հակաօրինական արարք կամ խմած ավտո քշելու համար լավ վերջաբան չեն ունենա: Սաղ էլ հիմա գիտեն, որ պարեկների ներկայությունը ապացուցում է, որ «պապն ամեն անգամ գաթա չի ուտի»»: 

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 244+
244+

Նմանատիպ նյութեր