56163 դիտում
23:07 19-05-2023
ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանի հանձնարարականով Վանաձոր քաղաքի Հայքի հրապարակից պարեկներն անցան ուժեղացված ծառայության. հայտնաբերվել են 100-ից ավել երթևեկության կանոնների խախտումներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանը մայիսի 17-ին Լոռու մարզկենտրոն Վանաձոր քաղաքի Հայքի հրապարակում շարային ստուգատես անցկացրեց ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկներին:
ՊԾ պետ Ա. Խուդինյանը անձնակազմին խիստ հանձնարարականներ տվեց, որպեսզի ծառայության ընթացքում չհանդուրժեն ոչ մի օրինախախտի, վարորդների և հետիոնետրի հետ լինեն հարգալից և ծառայություն իրականացնեն ոչ միայն մարզկենտրոնում, այլ նաև գյուղական համայնքներում:
Ա. Խուդինյանի հանձնարարականով իրականացված ուժեղացված ծառայության ընթացքում Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի ծառայողների կողմից 1 օրում հայտնաբերվել են 100-ից ավելի ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներ:
Ինչպես Լոռու մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկների կողմից հայտնաբերվել է հաշվառման համարանիշների հետ կապված 3, առանց վարորդական վկայականի 6, առանց ԱՊՊԱ ավտոմեքենա վարելու 2, առանց ամրագոտու ավտոմեքենա վարելու 36, ավտոմեքենան վարելու ընթացքում ծխելու 2, ավտոմեքենայի թաղանթապատված լինելու 1, ավտոտեխնիկական զննում չանցած 7 դեպք և մոտ 44 այլ տեսակի խախտումներ:
Պարեկների ծառայությունը ողջունում էին գյուղական համայնքներում: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ մինչ պարեկները ծառայություն էին իրականացնում, Ա. Խուդինյանը ոտքով շրջում էր Վանաձորում, մոտենում քաղաքացիներին, զրույցի բռնվում ու պատասխանում նրանց հուզող հարցերին:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 358+
358+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
3193 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2218 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1096 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»